00:00:00

«Փաստ». «Արծիվներն» ակտիվացել են. արտահերթ են պահանջում

13:30, 11 փետրվար 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Դեռևս մինչև պատերազմը առաջինը Փաշինյանի դեմ հանրահավաքային պայքար սկսած Խաչիկ Ասրյանը պնդում է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անպայման անցկացվելու են։ «Հայաստանում հետպատերազմյան ժամանակաշրջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, իսկապես, միակ օրինական և սահմանադրական ճանապարհը կլինի՝ Հայաստանն ու Արցախը կործանման տանող հողատու Փաշինյան Նիկոլից և նրա լակոտակրատիայից ազատելու համար»,- ընդգծել է նա իր հայտարարության մեջ: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Խաչիկ Ասրյանը նաև ակտիվ կուսակցաշինությամբ է զբաղված. նրա աջակիցները մարզերում կուսակցական գրասենյակներ են հիմնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր