00:00:00

«Փաստ». ԱԱԾ-ն Փաշինյանին զգուշացրել է ռիսկերի մասին. ներկա փուլում ընտրությունները նպաստավոր չեն լինի

13:34, 06 փետրվար 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։ Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. բանն այն է, որ ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։ Ըստ մեր աղբյուրների, նշվել է, որ հանրության մեջ ներկայումս բավականին լարված եւ բեւեռացված վիճակ է, եւ ցանկացած պահի հակադիր բեւեռների հետ կոնտակտ կարող է հանգեցնել լուրջ բախման։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դեռեւս վերջնական ոչինչ հստակեցված չէ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր