00:00:00

Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են այլ սպայի. կատարվել է արտաշիրիմում. Tert.am

20:39, 05 փետրվար 2021

Արցախի հերոս, պատերազմի ժամանակ զոհված Սերգեյ Շաքարյանի մարմինը շփոթել են, նրա փոխարեն Եռաբլուրում հուղարկավորել են ՊՆ այլ սպայի։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՊՆ աղբյուրը։ Պատերազմի օրերին Սերգեյ Շաքարյանին հուղարկավորել են Եռաբլուրում, դրանից հետո Շաքարյանի հարազատներին հայտնել են,որ Եռաբլուրում ամփոփվածը Սերգեյ Շաքարյանը չէ։ «Հարազատներին ի վերջո հաջողվել է համոզել, որ համաձայնեն արտաշիրիմում անել, որից հետո տարբեր անալիզներով պարզվել է, որ հուղարկավորել են ոչ թե Սերգեյ Շաքարյանի, այլ այլ սպայի մարմին։ Հունվարի 21-ին կատարվել է արտաշիրիմում։ Հիմա գտել են այլ մասունքներ, որոնք հավանաբար Սերգեյ Շաքարյանի մասունքներն են, դեռ կատարվում են հետազոտություններ կամ գուցե արդեն ավարտվել են»,- ասել է ՊՆ աղբյուրը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր