00:00:00

Երևան-Սևան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Արմավիրում, Աբովյանում մառախուղ է. որոշ վայրերում ձյուն է տեղում

18:43, 05 փետրվար 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Սարավան–Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է։ Սարավան–Զանգեր կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում, Արագախոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր