00:00:00

Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակ երեխաները չեն գնահատվի. ԿԳՄՍ փոխնախարար

12:57, 04 փետրվար 2021

ՀՀ կրթության նախարարությունն առաջարկում է հաստատել հանրակրթության նոր պետական չափորոշիչը։ Ամենակարևոր փոփոխությունն, ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, հայեցակարգային է, հավասարապես շեշտադրվելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակթության հիմնական անելիք։ Գործադիր մարմնի նիստին փոխնախարարը ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով: «Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում, հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը», - նշված է նախագծում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր