00:00:00

Անգլիան հրաժարվել է ավիակիր վաճառել Թուրքիային

23:57, 03 փետրվար 2021 Աշխարհ

Թուրքիան նախորդ տարի ավիակիր գնելու նպատակով բանակցություններ է վարել Անգլիայի հետ, սակայն Լոնդոնը հրաժարվել է թուրքական կողմի առաջարկից: Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքական «Haber7»ը, հղում անելով «Middle East Eye»-ին, նշում է, որ Անկարան Լոնդոնին առաջարկել է վաճառել Queen Elizabeth դասի նոր կամ նախկինում շահագործված ավիակիր նավ: Նշվում է, որ անգլիական կողմը մերժել է Անկարայի առաջարկը՝ փոխարենն առաջարկելով իրականացնել Թուրքիայում արտադրվելիք ավիակրի նախագծումը և տեխնիկական աջակցություն տրամադրել: Այս թեմայի վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Անգլիայի Միջազգային առևտրի նախարարությունը չի հերքել փաստը, որ Թուրքիայի հետ բանակցություններ եղել են՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել կոնկրետ այդ բանակցություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր