00:00:00

Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ. ՏԿԵՆ

18:14, 03 փետրվար 2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է կյանքը միավորված համայնքներում: Զարգացման նոր տեմպեր որդեգրած Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ։ Այս հարցում խիստ նպաստավոր պայմաններ ստեղծեց համայնքի խոշորացումը, որի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացավ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և ստեղծման վրա։ Արենիում ասֆալտապատվում և բարեկարգվում են համայնքային բոլոր ճանապարհները, կառուցվում են խմելու և ոռոգման ջրագծեր, կոյուղագծեր, վերանորոգվում են մանկապարտեզներ, լուսավորության նոր համակարգ է ներդրվել բոլոր բնակավայրերում: Անցկացվում է մալուխային ինտերնետ կապ: Համայնքում գործում է քայլարշավորդական ակումբ, որը ակտիվ են պահում համայնքի երիտասարդները։ Այսօր համայնքի հենց փոքր բնակավայրերն են շահում հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բարեփոխումների արդյունքում։ Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ. ՏԿԵՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր