00:00:00

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին ծանուցել է ՌՀԶԿՊ-ի երկարաձգման ընթացակարգերի մասին

17:30, 03 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանը ԱՄՆ-ին ծանուցել է ՌՀԶ-3 պայմանագրի երկարաձգման ընթացակարգերի մասին, Վաշինգտոնը գործընթացի շուտափույթ ավարտ է ակնկալում, հայտարարել է Ռուսաստանում երկրի դեսպան Ջոն Սալիվանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այո»,- ասել է նա` պատասխանելով հարցին` արդյո՞ք ռուսական կողմը ծանուցել է ԱՄՆ-ին պայմանագրի երկարաձգման ընթացակարգերի մասին: «Ինչ վերաբերում է ՌՀԶԿՊ-ին, ապա պայմանագրի երկարաձգման մասով անհրաժեշտ քայլերի իրականացման գործում առաջընթացը շարունակվում է... Եվ ես հուսով եմ, որ այն շուտով կավարտվի»,- լրագրողներին ասել է դեսպանը: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստաթուղթ է ստորագրել Ռազմավարական հարձակողական զենքի պայմանագրի (ՌՀԶ-3)` հինգ տարով երկարաձգման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր