00:00:00

Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվը մոտեցել է 1 միլիարդի

17:20, 03 փետրվար 2021 Աշխարհ

COVID-19 համավարակի ազդեցության տակ Չինաստանում ինտերնետ օգտագործողների թիվը գերազանցել է 989 միլիոնը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրում Ինտերնետի զարգացման վերաբերյալ զեկույցին, որը հրապարակել է Չինաստանի ցանցի տեղեկատվական կենտրոնը: Զեկույցը կազմվել է 2020 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար: 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասել է 989 միլիոնի, ինչը նույն տարվա մարտի համեմատ ավելի է 85,4 միլիոնով, իսկ ինտերնետի տարածման մակարդակը 70,4 տոկոս է: Նշվում է, որ դրանում մեծ դեր է ունեցել կորոնավիրուսային համավարակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր