00:00:00

Չեխիան պահանջում է Նավալնիի գործի պատճառով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

17:11, 03 փետրվար 2021 Աշխարհ

Եվրամիությունը պետք է վերադառնա պատժամիջոցների թեմային Ալեքսեյ Նավալնիի դատապարտումից հետո: Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը: «Սա շինծու գործընթաց է։ Ցավոք, նման դեպքեր մենք շատ գիտենք մեր սեփական պատմությունից: ԵՄ-ն պետք է վերադառնա պատժամիջոցների թեմային», - գրել է նա՝ Նավալնիի դատավճիռը հայտարարելուց հետո: Սիմոնովսկու շրջանային դատարանը փետրվարի 2-ին Մոսկվայի քաղաքային դատարանում կայացած նիստի ժամանակ, բավարարել է Պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչության միջնորդությունը՝ չեղյալ համարելով Նավալնիի պայմանական պատիժը «Իվ Ռոշերի» գործով և փոխարինելով այն 3.5 տարի ազատազրկմամբ: Միաժամանակ դատարանը հաշվել է տնային կալանքի տարին, որը քաղաքական գործիչը պետք է կրեր հետաքննության ընթացքում: Այսպիսով, նա երկու տարի ութ ամիս կանցկացնի բանտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր