00:00:00

Խաղաղ օվկիանոսում 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել

10:53, 03 փետրվար 2021 Աշխարհ

6,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Զատկի կղզուց դեպի հարավ - արեւելք: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Զատկի կղզու Անգա Ռոա քաղաքից, որտեղ բնակվում Է 3,3 հազար մարդ, 1482 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորությունում: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր