00:00:00

Նյու Յորքում ՌԴ գլխավոր հյուպատոսության դեմ վանդալային հարձակում է տեղի ունեցել

10:33, 03 փետրվար 2021 Աշխարհ

Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Պետդեպարտամենտին խնդրել է ապահովել դիվանագիտական առաքելության անվտանգությունը վանդալային հարձակումից հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է գերատեսչության աշխատակիցներից մեկը: Պարզաբանվում է, որ «հակառուսական գործողության» ընթացքում անհայտ անձը կարմիր ներկով ներկել է շենքը: «Ժամը 14:00-20:00-ը գլխավոր հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել հակառուսական ակցիա, որի ընթացքում անհայտ դիմակավորված անձը մի քանի անգամ ներկ է լցրել ճակատային մասի վրա, շենքի մի մասը ծածկվել է կարմիր ներկով»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով ՝ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցների թիվը տատանվում էր, առավելագույն թիվը եղել է մոտ 10 մարդ: «Գործողության ընդհանուր ուղղվածությունը հակառուսականն էր»,-ասել է հյուպատոսության աշխատակիցը: Աղբյուրը, սակայն, չի մանրամասնել, թե մասնակիցները ինչ էին վանկարկում կամ ինչ  կոչեր էին անում: Նա ավելացրել է, որ դիվանագիտական առաքելությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ շենքի մոտ  կարգուկանոն ապահովելու համար, սակայն ակցիայի ողջ ընթացքում «նրանք հնարավորություն չեն գտել հայտնվել հյուպատոսության մոտ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր