00:00:00

«Ադրբեջանն ու Վրաստանը հաստատուն դիրքորոշում ունեն սահմանների հարցում». Վրաստանի փոխարտգործնախարար

10:44, 02 փետրվար 2021 Աշխարհ

Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում վրացական կողմը տրամադրել է լրացուցիչ նյութեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լա'ա Դարսալիան` մեկնաբանելով Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վիճելի տարածքների հարցը, գրում է Грузия Онлайн պորտալը: Ադրբեջանն ուսումնասիրում է Վրաստանի տրամադրած  նյութերը: «Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի նիստը կնշանակվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է սահմանի շուրջ բանակցություններին, կողմերը մեծ պատասխանատվությամբ են մոտենում հարցին, բայց յուրաքանչյուր կողմ ունի իր հաստատուն դիրքորոշումը»,-նշել է փոխարտգործնախարարը: Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը  հորդորել է զերծ մնալ այս հարցի հետ կապված չմտածված հայտարարություններից: Նա նշել է, որ նման հայտարարությունները կարող են բացասաբար ազդել գործընթացի վրա: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2006-2007թթ. Վրաց-ադրբեջանական սահմանային համաձայնագիրը կարող է վերանայվել, քանի որ նոր քարտեզագրական նյութեր են ձեռք բերվել Դավիթ Գարեջի մենաստանային համալիրի վերաբերյալ: Պատմական վրացական մենաստանային համալիրը վիճելի տարածք է Վրաստանի և Ադրբեջանի միջև, դրա մի մասը գտնվում է Վրաստանի, մյուս մասը` Ադրբեջանի վերահսկողության տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր