00:00:00

«Ժողովուրդ». ՊՆ այլ պաշտոնյաների անուններ կան. մանրամասներ Պատրոն Դավոյի գործից. ձերբակալությունների շարք է սկսվում

13:40, 02 փետրվար 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին առնչվող քրեական գործից: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Պատրոն Դավոն, որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը հարուցված է եղել մինչեւ արցախյան պատերազմը, եւ գործի քննությունը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ընթանում էր: Սակայն պատերազմից հետո ԱԱԾ-ն միանգամից այլ տեմպերով գործի անցավ, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ամեն ինչ չի ավարտվելու միայն Դավիթ Գալստյանին մեղադրանք առաջադրելով: Նա միայնակ չէ ներգրավված այս գործում. նրանից բացի, Պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաների անուններ էլ կան ԱԱԾ-ի տեսադաշտում, որոնք կարող են կապ ունենալ զենքի մատակարարումների հետ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ձերբակալությունների շարք է սկսվում, եւ շղթան ձգվում է հենց դեպի Պաշտպանության նախարարություն: Միայն հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը Սերժ Սագսյանի նախկին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի խաչքավորն է եւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ընկերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր