00:00:00

Իրանի ԱԳՆ. Այցը Կովկաս Զարիֆի ամենակարեւոր եւ հաջող տարածաշրջանային ուղեւորություններից մեկն էր

19:14, 01 փետրվար 2021 Աշխարհ

Այցը Կովկաս Մուհամեդ Ջավադ Զարիֆի ամենակարեւոր եւ հաջող տարածաշրջանային ուղեւորություններից մեկն էր արտաքին գործերի նախարարությունում պաշտոնավարման ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն` մեկնաբանելով Զարիֆի այցը Հարավային Կովկասի երկրներ, ինչպես նաեւ` Ռուսաստան եւ Թուրքիա, գրում է Mehr-ը: «Մոսկվա կատարած այցի ընթացքում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր ստորագրվեց տեղեկատվության անվտանգության եւ կիբերանվտանգության ոլորտում համագործակցության մասին»,- հավելել է նա: «Զարիֆի տարածաշրջանային այցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, կայուն կայունացման, տնտեսական, «3+3» մեխանիզմի ակտիվացման (ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` խմբ.) եվ այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր