00:00:00

Տերնոպոլում շտապօգնություն են կանչել 4 օր հարբեցողությամբ զբաղված և դրանից հետո իրեն հայելու մեջ տեսած տղամարդու համար

14:50, 28 հունվար 2021 Աշխարհ

Ուկրաինական Տերնոպոլում սուր ալկոհոլային հարբեցողության վիճակում գտնվող մի տղամարդ սարսափել է, երբ հայելու մեջ տեսել է սեփական արտացոլանքը: Ըստ տեղական «Գալաս» պորտալի՝ հուզական ցնցումն այնքան մեծ է եղել, որ տղամարդու համար ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Առավոտյան 07:45-ին շտապօգնության խումբը մեկնել է Օստրոժսկի փողոց ՝ ալկոհոլային ծանր թունավորմամբ 44-ամյա հիվանդի մոտ: Տղամարդը բժիշկներին խոստովանել է, որ 4 օր հարբեցողությամբ է զբաղվել, իսկ հինգերորդ օրը, հայելու մեջ իրեն նայելով, շատ է վախեցել  և ցնցվել, քանի որ տեսել է, որ դեմքը  ոլորված է: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են դեմքի նյարդի նևրալգիա, ցուցաբերել են անհրաժեշտ օգնությունը և հիվանդին թողել են ընտանիքի խնամքին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր