00:00:00

Ամերիկացին ավելի քան 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Թրամփին սպառնալու համար

14:20, 28 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի բնակիչը դատապարտվել է ավելի քան 9 տարվա ազատազրկման՝  Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքի համար, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: 53-ամյա Գարի Ջոզեֆ Գրավելն այս տարվա հունվարի 6-ին իրեն մեղավոր է ճանաչել յոթ կետով առաջադրված մեղադրանքով, ներառյալ «ԱՄՆ-ի գործող նախագահի հասցեին վրեժխնդրության սպառնալիքները», որոնք հնչեցվել էին 2018 թվականին: Ամերիկացին նախկինում ևս դատապարտված է եղել սպառնալիքներ հնչեցնելու համար և ազատ է արձակվել 2015 թվականին: Երեք տարի անց էլեկտրոնային փոստի և հեռախոսի միջոցով Գրավելն սպառնացել էր վնասել մարդկանց և պայթեցնել անշարժ գույք Կոնեկտիկուտում, Վերմոնտում և Վաշինգտոնում: Վերոնշյալ սպառնալիքներն ուղղված են եղել Դոնալդ Թրամփին, դատավորներին, Վերմոնտի միջազգային օդանավակայանին, Վաշինգտոնի դաշնային բանտին, կրոնական հաստատություններին և այլ վայրերի: Դատարանի որոշման համաձայն, Գրավելը մեղավոր է ճանաչվել՝  հակառակ հոգեկան խանգարում ունենալուն և դեռևս հայտնի չէ նա իր պատիժը կրելու է բանտում, թե բանտային հիվանդանոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր