00:00:00

Թրամփի աջակիցների՝ Կապիտոլիումի գրոհից հետո ավելի քան 30 հազար ամերիկացի լքել է Հանրապետական կուսակցությունը

12:55, 28 հունվար 2021 Աշխարհ

Ավելի քան 30 հազար ամերիկացիներ դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից, հայտնում է The Hill լրատվական կայքը: Նշվում է, որ ավելի քան 30 հազար ընտրողներ, ովքեր գրանցված են եղել Հանրապետական կուսակցությունում, ըստ ընտրողների գրանցման և կուսակցական պատկանելության փոփոխության վերաբերյալ տվյալների՝  հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից: Հիշեցնենք, որ Թրամփի կողմնակիցները Կապիտոլիում էին ներխուժել հունվարի 6-ին, երբ կոնգրեսականները հավաքվել էին հաստատելու Ջո Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում: Տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել էր 6 մարդ: Ներկայացուցիչների պալատն սկսել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ապշտոնանկության գործընթացը՝  նրան մեղադրելով անկարգությունները հրահրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր