00:00:00

Սլովակիայի խորհրդարանը հաստատել է երկրի պաշտպանական ռազմավարությունը

10:45, 28 հունվար 2021 Աշխարհ

Չորեքշաբթի երեկոյան Սլովակիայի Ազգային խորհուրդը (խորհրդարան) հաստատել է կառավարության պատրաստած փաստաթուղթը, որով որոշվում է հանրապետության նոր պաշտպանական ռազմավարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթղթում, որի օգտին քվեարկել է նիստին ներկա 120 պատգամավորից 108-ը (Սլովակիայի խորհրդարանն ունի 150 պատգամավոր), արձանագրվում է, որ հանրապետության պաշտպանական ռազմավարությունը ելնում է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն իր անդամակցության անփոփոխ փաստից: Երկրի գլխավոր առաջնահերթություններն են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ապահովումը: «ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն իր անդամակցությունը Սլովակիային հնարավորություն է ընձեռում դաշնակից պետությունների եւ գործընկեր երկրների հետ համատեղ զարգացնել [պաշտպանության եւ անվտանգության] հնարավորությունները, որոնց նա ինքնուրույն հասնել չէր կարողանա»,- նշված է փաստաթղթում: Փաստաթղթում ամրագրված խնդիրներից մեկն է Սլովակիայի ռազմաարդյունաբերական համալիրի մասնակցության մեծացումը երկրի պաշտպանունակության գործին: Սլովակիայի նախորդ պաշտպանական ռազմավարությունը խորհրդարանը հաստատել էր 2004 թվականին ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հետո, որը գործել է վերջին 16 տարիների ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր