00:00:00

«Աէրոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները

23:48, 27 հունվար 2021

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիաընկերության տարածած հաղորդագրությանը: «Աէրոֆլոտ»-ը փոփոխություն է մտցնում միջազգային չվերթների ծրագրում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով»,- ասված է հաղորդագրությունում: Մոսկվա-Երևան չվերթներից բացի կչեղարկվեն նաև Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Վաշինգտոն, Մոսկվա-Պրահա, Մոսկվա-Մյունխեն և մի շարք այլ չվերթներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր