00:00:00

Ով է Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության նորանշանակ տնօրենը

23:05, 27 հունվար 2021

ԱՀ նախագահի հրամանագրով՝ ԱՀ փ/ծ գնդապետ Մեխակ Ալեքսեյի Արզումանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Մեխակ Արզումանյանի կենսագրական տվյալները. Ծնվել է 1982թ., հունիսի 19, ք.Ստեփանակերտում: Կրթություն. 1989-1999թթ. սովորել է ք.Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցում: 2002թ. ընդունվել և 2007թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժինը: 2008-2010թթ. սովորել է ՌԴ ԱԻՆ քաղպաշտպանության ակադեմիայում: Ծառայությունը ԱՀ ՊԲ-ում. 2000-2002թթ ժամկետային պարտադիր ծառայության է անցել ՊԲ շարքերում: Աշխատանքային գործունեություն. 2003թ. աշխատանքի է անցել ԱՀ ԱԻՊԾ-ում (նախկինում՝ ԱԻՎ), որպես փրկարար: 2005թ. նշանակվել է ջոկի հրամանատար: 2010-ին՝ խմբի հրամանատար: 2011թ. նշանակվել է Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար: 2020թ. հունիսի 2-ին նշանակվել է փրկարար ուժերի վարչության պետ: Նույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ԱԻՊԾ տնօրենի հրամանագրով, նշանակվել է տնօրենի տեղակալ: 2021թ. ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն: Ծառայողական կոչումը. Գնդապետ Անձնական տվյալներ. Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած, ունի երկու զավակ: Պետական պարգևներ. 2012թ. պարգևատրվել է «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով: 2014թ. ԱՀ վարչապետի կողմից պարգևատրվել է «Վարչապետի հուշամեդալ»-ով: 2016թ. ԱՀ նախագահի կողմից, մասնագիտական տոնի կապակցությամբ, պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: 2016թ. ՀՀ ՊՆ կոմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2017թ. ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է «Անվեհեր փրկարար» գերատեսչական մեդալով: 2020թ. ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր