00:00:00

Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

22:35, 27 հունվար 2021

Միջազգային հանրությունը պետք է հումանիտար օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Միջազգային հանրության և, անկասկած, հակամարտության լուծմանը մասնակցած երկրների առջև խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծմանը, ավերված ենթակառուցվածքների վերականգնմանը, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանությանն ու վերականգնմանը»,- ասել Է Պուտինը։ Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ «Մենք ձգտել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր