00:00:00

ԱՄՆ պետքարտուղար. Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա

19:50, 27 հունվար 2021 Աշխարհ

Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա, որպեսզի տեսնի՝ կարող է ԱՄՆ-ն վերացնել խորը տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոստանալով վերականգնել բարոյական ոգին եւ հարգանքը: «Աշխարհն ուշադիր հետեւում է մեզ հենց հիմա: Նրանք ցանկանում են իմանալ, թե արդյոք մենք կարող ենք բուժել մեր ազգին»,-ասել է նա: Նրա խոսքով՝ համաշխարհային մարտահրավերների թվում են պանդեմիան, կլիմայի փոփոխությունը, տնտեսական ճգնաժամը, ժողովրդավարության սպառնալիքները, ռասայական անարդարությունն ու գլոբալ անվտանգության եւ ԱՄՆ-ի անվտանգության համար վտանգը՞ «Նախագահը ձգտում է օգնել մեզ՝ անցնել այդ ամենի միջով որքան հնարավոր է արագ, որպեսզի մենք բոլորս միասին հավաքվենք եւ վստահ լինենք, որ մեր ժողովրդավարության հիմքերն ամուր են: Ես չեմ կարող խոստանալ, որ դուք կաջակցեք իմ յուրաքանչյուր ընտրություն պետքարտուղարի պաշտոնում: Սակայն ես կարող եմ խոստանալ դուռ բացել դեպի անկանխակալություն»,-ասել է Բլինքենը: Բլինքոնը, ով հայտնի է իր հավասարակշիռ բնավորությամբ, նախօրեին 78 կողմ ձայներով Սենատի կողմից հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, ընդ որում, Հանրապետական կուսակցության շատ անդամներ աջակցել են նրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր