00:00:00

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի կարեւորությունը մնում է արդիական

20:56, 27 հունվար 2021 Աշխարհ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իհարկե, շատ կետեր է պարունակում, բայց կան կետեր, որոնք այնտեղ չկան: Այս մասին հունվարի 27-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունն այն է, որ քննարկվեն հայտարարության մեջ չներառված այդ կետերը: Դեկտեմբերին համանախագահների այցի շրջանակներում կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս շաբաթվա սկզբին Լեհաստանում տեղի ունեցավ հանդիպում (համանախագահների-խմբ.): Կարծում եմ, որ հաջորդ փուլը կլինի այցը: Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը մնում է արդիական, աշխատանքները պետք է շարունակվեն այս ձեւաչափի շրջանակներում»,- ասաց Ժան-Բատիստ Լեմուանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր