00:00:00

«Իսրայելի սպառնալիքները պարզապես հռետորաբանություն են». իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելն ընդդեմ Թեհրանի քայլ չի ձեռնարկի

19:30, 27 հունվար 2021 Աշխարհ

Պատասխանելով Իսրայելի զինված ուժերի ղեկավարի կողմից հնչած սպառնալիքներին` իրանցի պաշտոնյաները նշել են, որ իսրայելցիներն օգտագործում են ռազմատենչ հռետորաբանություն, սակայն ի վիճակի չեն Իրանի դեմ որևէ քայլ ձեռնարկել: Այս մասին հայտնում է իրանական Tehran Times թերթը: Իրանի առաջին փոխնախագահ Իսհաք Ջահանգիրին չորեքշաբթի հակիրճ պատասխանել է իսրայելական զինված ուժերի շտաբի պետ Ավիվ Կոչավիի հնչեցրած սպառնալիքներին: Մեկնաբանելով Կոչավիի սպառնալիքները`  Ջահանգիրին լրագրողներին ասել է. «Իսրայելն այն վիճակում չէ, որ Իրանի դեմ սպառնալիք ներկայացնի»: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին նույնպես պատասխանել է իսրայելական սպառնալիքներին ՝ ասելով, որ իսրայելցիներն անընդհատ խոսում են, սակայն չեն կարող Իրանի դեմ ոչինչ անել: «Մեր ժողովուրդը և տարածաշրջանի ժողովուրդը` երկուսն էլ, ծանոթ են սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հռետորաբանությանը: Նրանք ավելի շատ խոսում են և փնտրում են հոգեբանական պատերազմներ: Նրանք իրականում չունեն դա անելու ոչ մի ծրագիր և ոչ մի ունակություն», -  ասել է Վաեզին` չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակներում: Նա հավելել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստված են երկիրը պաշտպանելու, և անցկացված զորավարժությունները վկայում են, որ Իրանը մտադիր չէ պատերազմել, սակայն նրանք լրջորեն են տրամադրված երկիրը պաշտպանելու հարցում: Նա նաև նշել է, որ իսրայելցի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ այն ամենն, ինչ ասում են, ընդունվելու է Վաշինգտոնի կողմից: Ըստ Վաեզիի, Թրամփի կառավարման տարիներին նախկին նախագահի փեսան` Ջարեդ Քուշները, սիոնիստների գործիչն էր Վաշինգտոնում և ծառայում էր Իսրայելի շահերին, սակայն այժմ` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո ամեն ինչ փոխվել է: «Կարծում եմ, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը անկախ է, ինչպես մյուս երկրները, և, որ սիոնիստական ռեժիմի այս հռետորաբանությունը հոգեբանական պատերազմ է», - շարունակել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Վաեզին նշել է, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), սակայն Իսրայելն ու Սաուդյան Արաբիան աշխատում են համոզվել, որ դա տեղի չի ունենա: Իրանցի պաշտոնյաների հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Կոչավին պնդել է, որ ինքը հրահանգել է Իրանի դեմ հարձակողական գործողություններ սկսելու մի քանի ծրագրեր կազմել: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավին՝ Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում կայացած իր ելույթի ընթացքում նշել էր, որ Իրանի դեմ ուղղված գործողությունների իսրայելական ծրագրերը վերանայվում են: Զինվորականը նշել էր, որ այդ ծրագրերի իրականացումը պիտի քաղաքական ղեկավարության որոշմամբ լինի, սակայն դրանք պետք է սեղանի վրա լինեն և շեշտել, որ ԱՄն-ի կողմից` 2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալը` նույնիսկ մի քանի բարելավումներով, գործնական և ռազմավարական տեսանկյունից վատ է և սխալ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր