00:00:00

«Մեզ հայտնի է նրանց թիվը. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ փորձի թաքցնել իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի». Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած զոհերի մասին

18:16, 27 հունվար 2021 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի շրջանում իր հատուկ ներկայացուցչի պաշտոնում Այդին Քերմովի նշանակման կապակցությամբ անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշիի համար տեղի ունեցած մարտերին:
Ինչպես նշում է minval.az-ը, Ալիևի խոսքով՝ Շուշիի գործողության ժամանակ սպանվել են հարյուրավոր հայեր:
«Մեզ հայտնի է նրանց թիվը: Որքան էլ որ Հայաստանի ղեկավարությունը փորձի թաքցնել դա իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը սպանել է Շուշիի պաշտպանությանը մասնակցող հարյուրավոր հայերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր