00:00:00

Պուտին. «Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող

18:18, 27 հունվար 2021 Աշխարհ

«Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ, որն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով առցանց է անցկացվում, հայտնում է ՌԲԿ-ն: «Միանգամայն պարզ է, որ աշխարհը չի կարող ընթանալ այնպիսի տնտեսության կառուցման ճանապարհով, որն աշխատում է մեկ միլիոն մարդու կամ նույնիսկ ոսկե միլիարդի համար: Դա պարզապես դեստրուկտիվ դիրքորոշում է: Այդպիսի մոդելն ըստ սահմանման անկայուն է»,- ասել է նա: Նրա խոսքով` «այժմ կարեւոր է ընդհանուր արձանագրումից անցնել գործողության», այսինքն` իրական ջանքեր եւ ռեսուրսներ ուղղել ինչպես առանձին երկրների ներսում սոցիալական անհավասարության կրճատման, այնպես էլ մոլորակի տարբեր երկրների եւ տարածաշրջանների տնտեսական զարգացման մակարդակի աստիճանական մերձեցման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր