00:00:00

ԲԴԽ անդամի թեկնածու. Դատական համակարգում գործում է կաստային կորպորատիվ անձնիշխանություն

17:50, 22 հունվար 2021

Արդարադատության համակարգում ես առանձնացնում են 3 հարց՝ անկախություն, արդարություն եւ բարոյականություն: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը: Անկախության համատեքստում նա անդրադարձավ դատավորների նշանակմանը, կարգապահական տույժին եւ նրանց հետագա լիազորությունների դադարեցմանը: Նա նշեց, որ 90-ականներին, երբ երկրում ձեւավորվեց դատական համակարգը, փորձագետները մշտապես քննադատում էին, որ այն ձեւավորվել է գործադիր իշխանության կողմից: Ուշադրություն դարձնելով նրան, որ այժմ Հայաստանում այլ ծայրահեղության մեջ են ընկել, թեկնածուն նշեց, որ տվյալ դեպքում խոսքը այսպես կոչված կաստային կորպորատիվ անձնիշխանության մասին է, որում չեն կարող ներառվել հսկողության եւ մոնիթորինգի այլ մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ խորհրդարանը եւ ազգային հսկողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր