00:00:00

Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

17:38, 22 հունվար 2021

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը չի տրամադրել այլ մանրամասներ: Հունվարի սկզբին ֆրանսիացի մասնագետը կարանտին էր անցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո: Ավելի ուշ նա հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը բացասական էր եղել: Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ռեալը» հունվարի 21-ին սենսացիոն պարտության (1:2) էր կրել երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալկոյանոյից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր