00:00:00

Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազները չեն հեռացվի գործի վարույթից

14:09, 22 հունվար 2021 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։ Դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի Մարտի մեկի գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը։ Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր