Հարցին, թե թեկնածու առաջադրելու հնարավորություն նաև ընդդիմությունն ունի, ինչո՞ւ չեք առաջադրում ձեր թեկնածուներին, Տոնոյանը պատասխանեց.
«Մենք բազմիցս ասել ենք, որ այսօր մեր պետության, մեր երկրի և կառավարության օրակարգում պետք է լինեն այլ հարցեր, և դատական համակարգում տեղի ունեցող կեղծ օրակարգով առաջ բերված հարցեր մեր օրակարգում պարզապես տեղ չունեն: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ քառօրյայի շուրջ 5 տասնյակ հարցերից որևէ մեկը չի արտացոլում այն օրակարգը, որն այսօր ծառացած է մեր առաջ: Խոսքը վերաբերվում է թե՛ զոհերի ընտանիքների, թե՛ տարհանված ընտանիքների, գերիների, անհետ կորածների խնդրիրներին: Իսկ ինչ վերաբերվում է այս քվեարկությանը, մենք այդ մասով մեր քաղաքական դիրքորոշումը ներկայացրինք»:
https://www.youtube.com/watch?v=a2Z6HC5vu70&feature=emb_logo