00:00:00

Մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ

13:34, 22 հունվար 2021 Իրավական

2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ: Արցախի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դեպքի վայր Է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ: ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է»: Նշենք, որ վելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ը հայտնել էր, որ հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում  մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր