00:00:00

Դղյակային որևէ բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան

13:13, 22 հունվար 2021

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին հարց ուղղեց նրա՝ դղյակ, բիզնես ունենալու մասին: «Անդրանիկ Քոչարյանն ինձ դիտողություն էր արել, թե մամուլի հետ հաղորդակցվելիս ինչու բնակարանի հարցին անդրադարձա էդքան երկար, մանրամասն: Ասաց՝ պետք է ասեիր, որ Բաղրամյան փողոցի հարևանությամբ եռահարկ տունը, որը կառուցվել էր 1989-1990թթ., երբ պաշտոնյա չեք եղել, վաճառել եք, այդտեղ կառուցել եք: Հիմա կարող եմ այդ հարցին այդպես պատասխանել», - ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ տունը «դղյակ» որակելն այսպես մեկնաբանեց. «Դղյակային որևէ բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր