00:00:00

«Հակաֆեյսբուք»-ի ժողովրդականությունն աճում է

10:40, 22 հունվար 2021

MeWe-ն, որը գաղտնիությանը վերաբերող սոցիալական ցանցերի համար հավելված է, վերջին շաբաթների ընթացքում մեծացրել է ներբեռնումների քանակը։ Հավելվածը, որն իրեն «հակաֆեյսբուք» է անվանում, անցյալ շաբաթ ներբեռնել են 2,5 միլիոն նոր օգտվողներ՝ իրենց ընդհանուր բազան հասցնելով 16 միլիոնի, որոնց 50%-ը բնակվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, Fox Business-ին հայտնել է MeWe-ի ներկայացուցիչ Դեւիդ Վեստրեյխը: «Ողջ աշխարհում մարդիկ զանգվածաբար լքում են Facebook-ն ու Twitter-ը, քանի որ նրանց հոգնեցրել են գաղտնիության անընդհատ խախտումները, վերահսկողությունը, քաղաքական կողմնակալությունը, թիրախավորումը, այդ ընկերությունների կողմից նորությունների ժապավենի մանիպուլյացիաները»,- ասել է Վեստրեյխը: «MeWe-ն լուծում է այս խնդիրները»: Նա հավելել է, որ հարթակը «իրենից ներկայացնում է նոր զանգվածային սոցիալական ցանց՝ բոլոր գործառույթներով, որոնք մարդկանց դուր են գալիս, եւ առանց գովազդի են, առանց թիրախավորման, առանց լրահոսի մանիպուլյացիայի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր