00:00:00

Կարին Տոնոյանն իր որդու հարցով դիմում է Սասուն Միքայելյանին

15:59, 21 հունվար 2021

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին, Հասցե։ՀՀ, ք․Երևան, Արշակունյաց 22 «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն «Որդուս» հկ-ի նախագահ Կարին Տոնոյանից, Հասցե։ Հայաստան, Երևան Մոսկովյան փող. նրբ., 3/2 շենք Հարցում Պարոն Միքայելյան, հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի պահանջները՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1.Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ, 2.Արդյո՞ք Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․ 3.Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված զինված ընդհարումներին, 4.Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար, 5.Ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։ Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։ /Հարցումն ուղարկված է նաև փոստային և էլեկտրոնային տարբերակներով/ Կարին Տոնոյան
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր