00:00:00

«Կարմիր գծերի» սակագները չեն փոխվի

15:07, 21 հունվար 2021

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվող տեղեկությունն այն մասին, որ ավտոկայանատեղիների համար նախատեսված վճարը բարձրանալու է իրականությանը չի համապատասխանում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, տեղեկացնելով, որ վճարովի կայանատեղերի սակագները անփոփոխ են մնացել։ Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ: Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երեւանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին: Տեղեկացնենք, որ ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը սահմանում են ըստ կայանատեղի, Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ։ Օրենքի 10-րդ հոդվածը, որով սահմանվում են ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը՝ նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2 500 դրամ ներառյալ. մեկ շաբաթվա համար` մինչև 5 000 դրամ ներառյալ. մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ. մեկ տարվա համար` մինչև 300 000 (100 000 դրամի փոխարեն) դրամ ներառյալ: Վերը նշված սակագինը ամենաբարձր շեմն է, որը կարող էր սահմանել ավագանին, մինչդեռ ընթացիկ տարվա համար գնային քաղաքականությունը չի փոխվել, ինչն էլ նշանակում է, որ վարորդները շարունակելու են վճարել նախկին գնով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր