00:00:00

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի. Հովհաննես Հարությունյանը նշանակվեց

11:50, 21 հունվար 2021

Կառավարության այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել Հովհաննես Հարությունյանին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,-ասված է որոշման մեջ: Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բարձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ: Նշենք, որ այսօրվա կառավարության նիստում Տիգրան Պետրոսյանն ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր