00:00:00

Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց որոշակի հարցեր առաջացնող նախագիծը դարձնել զեկուցվող

11:17, 21 հունվար 2021

Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առաջարկեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը դարձնել զեկուցվող: «Որոշակի մեկնաբանություններ ու հարցեր կան», - ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե համաձայն չէ հարցը դարձնել զեկուցվող. աշխատանքային քննարկում կանեն: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, թե մտահոգության առարկան կապված է ժամկետների փոփոխություն հետ, որը նաև Ֆինանասների նախարարության մտահոգության առարկան է: Փաշինյանը նկատեց, թե զեկուցվող հարց դարձնելն այդքան էլ նպատակահարմար չէ, աշխատանքային քննարկում կանեն, հետևությունների կգան: «Մեզ համար շատ դժվար է, դուք քննարկում եք, մենք չենք հասկանում, թե ինչ եք քննարկում, քննարկում կանենք ու հետևության կգաք», - վարչապետի աշխատակազմի ղեկավարին հորդորեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր