00:00:00

Ինչ քարտեզներ են օգտագործվում Սյունիքում սահմանապահ զորքեր տեղակայելիս․ Հայաստանի փոխվարչապետի պարզաբանումները

22:12, 20 հունվար 2021

Սահմանային զորքերի տեղակայման համար, իսկ դա չի նշանակում սահմանազատում կամ սահմանագծում, ինչպես նաեւ անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ էր ընտրել որեւէ մեխանիզմ: Որպես այդ մեխանիզմ ընդունվել են 1975-1976 թվականների ռազմական քարտեզները՝ 50 000 մասշտաբով: Այս մասին Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պարզաբանելով, թե որ քարտեզների հիման վրա են Սյունիքում տեղակայվում Հայաստանի զինված ուժերի սահմանապահները եւ զորքերը: Նրա խոսքով՝ այս քարտեզը գրեթե նույնական է 2010թ․ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ընդունված քարտեզի հետ: «Սահմանազատումը եւ սահմանագծումը այլ հարց է, եւ այն օրակարգում կլինի: Ինչ վերաբերում է GPS-ի օգտագործմանը, այս մեխանիզմը ցույց է տալիս միայն, թե որտեղ ես գտնվում քարտեզի վրա: Կետը որոշելու հիման վրա էլ տեղակայվում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերը կամ զինված ուժերը»,- պարզաբանեց Ավինյանը: Նա նաեւ նշեց, որ Սյունիքի եւ Հայաստանի մնացած տարածքների միջեւ կապի որեւէ վտանգ չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր