00:00:00

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ

16:45, 20 հունվար 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ): Այդ մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Այցի նպատակն է հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելն ու գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր