00:00:00

Եղանակը Հայաստանում

16:04, 20 հունվար 2021

Հայաստանի հարավային հատվածներում առաջիկա գիշերը սպասվում է ձյուն, առավոտյան ժամերին տեղումները կդադարեն: Հունվարի 21-ին մնացած մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւմտյան, 5-8 մ/վ: Առաջիկա երկու օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14-16 աստիճանով, ցերեկը՝ 3-4 աստիճանով: Առավոտյան եւ գիշերային ժամերին համատարած կնկատվի մերկասառույց: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ճանապարհների՝ մերկասառույց: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -11-13, վաղը ցերեկը՝ -2-4: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում  գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -12-14, ցերեկը՝ -4-6, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11, Լոռիում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3-7, Տավուշում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1-5, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -11-14, ցերեկը՝ -2-5, Արարատում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2-4, Արմավիրում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2-4, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -18-23, ցերեկը՝ -6-11, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2-4, Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-7, Արցախում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր