00:00:00

Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի՝ անհետ կորած որդու դին

14:21, 20 հունվար 2021

Գտնվել է ավտոմեքենայով ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի՝ անհետ կորած որդու՝ Գոռ Վարդանյանի դին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը։ Նա նշեց, որ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը կայացել է կիրակի օրը։ Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանի անունը կար զոհվածների ցուցակում, սակայն նրա դին չէր հայտնաբերվել։ Հայրը՝ Գուրգեն Վարդանյանը փնտրում էր որդուն։
Համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև նա մեքենայով կոտրել էր վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։ Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) և 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Առաջադրված մեղադրանքում Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր