00:00:00

Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա․ Տիգրան Աբրահամյան

14:10, 20 հունվար 2021

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Արցախցիների անվտանգության երաշխիքների ապահովման, Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման խնդիրների լուծման որոնումներին զուգահեռ պետք է օպերատիվ լուծումներ գտնել այնտեղ ապրող մեր հայրենակիցներին անհրաժեշտ կենսաապահովմամբ և բարեկեցությամբ ապահովման համար։ Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մարդկանց՝ օգնություն ակնկալողից սեփական եկամուտը վաստակելու հնարավորություն ունեցողի դաշտ տեղափոխելու համար։ Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր