00:00:00

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող հարցեր

13:11, 20 հունվար 2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն  Պապիկյանը հունվարի 19-ին  տեսակապով հանդիպում է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։ Իր խոսքում նախարար Պապիկյանը  շեշտել է շինարարական աշխատանքներին տեմպ հաղորդելու և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսելով մարդկային և տեխնիկական ռեսուրսների համախմբման  կարևորությունից՝ նախարարը նշել է, որ  համավարակով պայմանավորված խոչընդոտները հաղթահարելի են,   և չինացի  շինարարների համար ապահովված են աշխատանքային անհրաժեշտ պայմանները։ Զրուցակիցներն  անդրադարձել են նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող տեխնիկական և ֆինանսական հարցերին, պատրաստակամություն հայտնել դրանք կարգավորել համատեղ ջանքերով և կառուցողական մթնոլորտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր