00:00:00

Արցախը Հայաստանին կապող ճանապարհները դժվարանցանելի է․ ԱՀ ԱԻՊԾ

11:29, 20 հունվար 2021

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում: Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:
Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկը կազմակերպել ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր