00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք. մահացել է 16 մարդ

10:57, 20 հունվար 2021

Հայաստանում հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165221 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 628405 վերջին մեկ օրում` 2028 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7607 պացիենտ. մեկ օրում նվազել է 64-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 153857 անձ` վերջին մեկ օրում 357 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3016 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր