00:00:00

Բրազիլիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ բրիտանական և չինական պատվաստանյութերին

00:59, 20 հունվար 2021

Բրազիլիայի Anvisa սանիտարական հսկողության ազգային գործակալությունը հունվարի 17-ին հավանություն է տվել COVID-19-ի դեմ առաջին երկու պատվաստանյութերին՝ AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատրաստուկին եւ SinoVac չինական ընկերության կողմից մշակված CoronaVac պատրաստուկին: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները: ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ավելի վաղ չինական մշակումը ցուցաբերել է 50 տոկոս արդյունավետություն: Իր հերթին AstraZeneca-ի պատրաստուկը ցուցաբերել է 62 տոկոս արդյունավետություն՝ երկու չափաբաժին ստանալուց հետո եւ 90 տոկոս՝ այն մասնակիցների մոտ, ում սկզբում ներարկել են կես չափաբաժին, իսկ հետո՝ լրիվ: Նաեւ, նշում են ԶԼՄ-ները, ավելի վաղ CoronaVac պատվաստանյութը, որն արտադրում է Sinovac Biotech-ը՝ Սան-Պաուլուի Բուտանտան քաղաքի ինստիտուտի հետ համագործակցությամբ, հայտնվել է Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի քննադատության կրակի տակ: Նրա կարծիքով, խոսքը Սան-Պաուլուի նահանգապետ Ժոաու Դորիայի հետ քաղաքական պայքարի մասին է. նրան Բոլսոնարուն համարում է իր մրցակիցը հաջորդ նախագահական ընտրություններում: Բայց արդյունքում Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հունվարին հայտարարել է, որ Բուտանտանի ինստիտուտի հետ համաձայնագիր է ստորագրել CoronaVac-ի պատվաստանյութի 100 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ: Նաեւ Բրազիլիան հույս ունի առաջիկայում AstraZeneca-ի 2 մլն չափաբաժին ստանալ Հնդկաստանից, որտեղ պատվաստանյութն արտադրում է Բուժաշիճուկի ինստիտուտը: Worldometers վիճակագրական կայքի տվյալներով՝ Բրազիլիայում հայտնաբերվել է COVID-19-ի 8,4 մլն դեպք, մահացել է 209,5 հազարից ավելի վարակված: Ապաքինվել է ավելի քան 7,3 մլն մարդ: Բրազիլիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում հիվանդույթըան դեպքերի թվաքանակով եւ երկրորդ տեղը դրանից մահացության ցուցանիշով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր