00:00:00

Սյունիքում Nissan Skyline-ը բախվել է գազատարին. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ

00:44, 20 հունվար 2021 Իրավական

Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչ Բաղդասարյանը իր վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով Քաջարան-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, տեղեկացնում է shamshyan.com–ը: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով վարորդ Հ. Բաղդասարյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Ալեքսանյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր