00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին

21:08, 19 հունվար 2021

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր