00:00:00

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

20:36, 19 հունվար 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ, տեղեկացնում է Արցախի նախագահ աշխատակազմը: Խորհրդակցությանը ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ նշելով, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է հաշվի առնելով համավարակի և տեղի ունեցած պատերազմի հետևանքները: Նախագահ Հարությունյանն անդրադառնալով «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծին՝ շեշտել է, որ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ունենա անվտանգային ու սոցիալական ուղղվածություն՝ նպատակ ունենալով հնարավորինս լուծումներ տալ առկա հիմնախնդիրներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր